Facebook Pixel Tracker

Աշխարհն անցնում է երեխաների՝ առանց արտանետումների մեքենաներով դպրոց գնալուն

Ամսաթիվ: 05/09/2019

Աշխարհի բնակչությունն ավելի ու ավելի հաճախ է սկսում տեղափոխվել քաղաքներում ապրելու, և անհրաժեշտություն է առաջանում ստեղծել կայուն համայնքներ, որտեղ կօգտագործվի մաքուր էներգիան, և տրանսպորտային միջոցներից արտանետումներ չեն լինի։ Քաղաքների առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից մեկն էլ խիտ բնակեցված տարածքներում արտանետումների ծավալները քչացնելն է։

Որքան էլ կարող է ակնհայտ չլինել, աշխարհն անցում է կատարում էլեկտրական մեքենաների օգտագործմանը։ Այս հարցում առաջատարը Չինաստանն է, որտեղ արդեն մեծապես օգտագործվում են էլեկտրական մեքենաները։ Եվրոպան, Ամերիկան ու Հնդկաստանը դեռ նոր են սկսում խթանել քաղաքներում էլեկտրական մեքենաների օգտագործումը։

Արտանետումներից առաջին տուժողները երեխաներն են։ ԱՄՆ-ում ամեն օր մոտ 25 միլիոն երեխա ստիպված է դպրոցի ճանապարհին շնչել կեղտոտ օդ, որը ազդում է նրանց առողջության ու զգացողության վրա։ Սա հատկապես վերաբերում է շնչառական խնդիրներ ունեցող երեխաներին։ Էլեկտրական մեքենաներին անցնելու գլխավոր առավելությունը արտանետումների ծավալների կրճատումն է, որը վնասում է երեխաների, վարորդների ու առհասարակ մարդկանց առողջությունը։ Երեխաները դպրոցի ճանապարհին ամեն օր շնչում են վառելիքի արտանետումներից աղտոտված օդը։ ԱՄՆ-ի որոշ նահանգներում ֆոնդեր են բացվել դպրոցական ավտոբուսները էլեկտրական դարձնելու համար գումար հավաքելու նպատակով։

Դպրոցական ավտոբուսները սովորաբար ամեն օր նույն ճանապարհով են երթևեկում, որն ավելի է հեշտացնում մեքենաների լիցքավորման հարցերը կարգավորելը։ Իհարկե, առաջնայինը ֆինանսական հարցն է, քանի որ էլեկտրական մեքենաները փոքր-ինչ ավելի թանկ արժեն։ Այստեղ նույնպես, ինչպես շատ բնագավառներում, ակնկալվում է կառավարությունների աջակցությունը։

Քաղաքաշինողները պիտի մտածեն էլեկտրական մեքենաները քաղաքին ներգրավելու մասին, որպեսզի երեխաները հնարավորինս շուտ կարողանան դպրոց գնալ մաքուր ու առանց արտանետումների ավտոբուսներով։ Վառելիքով աշխատող ավտոբուսները էլեկտրականներով փոխարինելը դրական ազդեցություն կունենա երեխաների առողջության, առաջադիմության ու առհասարակ զգացողության վրա։ Սա, իհարկե, իր դրական ազդեցությունը կունենա նաև Ամերիկայի բոլոր քաղաքացիների վրա։

Մաքուր օդ ունենալու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ անցնել էլեկտրական մեքենաների օգտագործմանը։

Աղբյուրն այստեղ

 

headerimagescalelarge.jpg