Facebook Pixel Tracker

Մեր Մասին

Լինելով վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային ստանդարտներով առաջնորդվող ընկերություն՝ Սոլար Գրուպը նախագծում և իրականացնում է այդ ոլորտում առկա մի շարք ծրագրեր, մասնավորապես՝

 

- Արևային ֆոտովոլտային համակարգեր

- Էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ

- IoT-ի լուծումներ

 

Մեր թիմը բաղկացած է վերականգնվող էներգետիկայի՝ մասնավորապես արևային կայանների նախագծման և տեղադրման ոլորտում ավելի քան տասը տարվա փորձ ունեցող մասնագետներից: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ ընկերության հետ աշխատում են ոլորտի լավագույն գիտակները՝ ապահովելով բարձրորակ լուծումներ և ծառայություններ սկսած աուդիտից մինչև ապագա լուծումների (արևային/հողմային կայաններ) պլանավորումը, դրանց տեղադրումը, շահագործումն ու սպասարկումը:

Մեր պոտենցիալ հաճախորդները՝

  • Բիզնես օգտատերեր - B2B

✓ փոքր և միջին բիզնես

✓ հեռահաղորդակցություն և տրանսպորտ

✓ համակարգային ինտեգրատորներ

✓ արդյունաբերություն

✓ կրթություն

✓ բժշկություն

✓ բանկային սեկտոր

✓ Էլեկտրաէներգիայի արդյունաբերություն

  • Անհատներ - B2C

✓ մասնավոր տների սեփականատերեր

✓ բազմաբնակարան շենքերի բնակիչներ

  • Պետական կառույցներ և իրավապահ մարմիններ – B2G

Առաքելություն

Ընկերության առաքելությունն է նվազեցնել հաճախորդների ծախսերը` էներգաարդյունավետ լուծումներ իրականացնելով:

Արժեքներ

Հիմնված նորարարության և աշխատանքի թափանցիկության վրա` ընկերությունը իր առջև նպատակ է դնում հասարակությանը ներկայացնել վերականգնվող էներգիայի կարևորությունը:

Մեր Թիմը

Ալեքսանդր Գրիգորյան
Գլխավոր Գործադիր Տնօրեն
solar group-ի աշխատակից
Դավիթ Հայրապետյան
Գլխավոր Տեխնիկական Տնօրեն
Կարեն Վարդանյան
Վաճառքի տնօրեն
Էվանգելինա Սվեչկարեւա
Բիզնեսի զարգացման մենեջեր
Էդիտա Շադոյան
Գործադիր Ադմինիստրատոր

Հավաստագրեր

Աշխատատեղեր

Էլեկտրիկ-ինժեներ


Սոլար Գրուպ ընկերությանն անհրաժեշտ են փորձառու Էլեկտրիկ մասնագետներ, միաֆազ և եռաֆազ հոսանքների մոնտաժման համար:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

•  Մասնագետը պետք է ունենա 10.000 վոլտի պայմաններում աշխատելու թույլտվություն (լիցենզիա),

• Պատասխանատու է լինելու որակյալ և պատշաճ աշխատանքի համար,

• Պահանջվում է ունենալ տեխնիկական գիտելիքներ, որոնք թույլ կտան բացահայտել ու շտկել առկա խնդիրները, լարված պայմաններում աշխատելու ունակություն և գործընկերներին օգնելու պատրաստակամություն։

Գնումների և լոգիստիկայի մասնագետ

Հիմնական պարտականություններ

• Մատակարարների շուկայի վերլուծություն

• Կապերի հաստատում և պահպանում տեղական եվ միջազգային շուկայում աշխատող տեխնիկայի ոլորտում աշխատող ընկերությունների հետ

• Տեխնիկական ապրանքների և ծառայությունների գնումների պահանջների և առաջարկների մշակում

• Բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում

• Բեռնափոխադրման տեղական և միջազգային ընկերությունների հետ ակտիվ նամակագրության և հեռախոսային կապի հաստատում

• Լոգիստիկայի ոլորտի ողջ գործընթացի վերահսկում

• Ընթացիկ աշխատաքների և արդյունքի վերաբերյալ հաշվետվության տրամադրում տնօրենին

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

• Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության կամ տեխնիկական ոլորտում)

• Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն

• Թիմում աշխատելու կարողություն

• Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

• MS Office փաթեթի գերազանց իմացություն

Լուծումների մասնագետ

Տեխնոլոգիական լուծումների մասնագետը պետք է կարողանա`

Կառուցել և ղեկավարել հարաբերություններ տարբեր կազմակերպությունների հետ։ Ինչպես նաեւ, թեկնածուն պետք է ունենա ստեղծագործական միտք վաճառքի մարտահրավերները ընդունելու, մրցակցային միջավայրում աշխատելու համար, պետք է կարողանա սահմանել համապատասխան բյուջե և կայացնել հեռանկարային բիզնես որոշումներ։ Այս պաշտոնի համար շատ կարևոր է արտաքին և ներքին ռեսուրսների հետ բացառապես ուժեղ գործարար հարաբերություններ հաստատումը։

Հիմնական պարտականություններ

• Արդյունավետ պլանավորել և ղեկավարել նախօրոք մշակված ռազմավարական պլանը

• Փնտրել նոր հնարավորություններ առկա և պոտենցիալ հաճախորդների հետ

• Պատրաստել և ներկայացնել կորպորատիվ բիզնես առաջարկներ և պրեզենտացիաներ։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

• Տեխնիկայի ոլորտում բակալավրի կամ մագիստրոսի աստիճան

• Արդյունավետ պլանավորման և կազմակերպչական հմտություններ

• Անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն

• Անձնական հատկանիշներ` վստահելի, մոտիվացված, հաճախորդամետ և պատասխանատու

• Թիմում աշխատելու կարողություն։

Վաճառքի մենեջեր

Solar Group ընկերությունն աշխատանքի է հրավիրում էնտուզիաստ վաճառքի մենեջերի:

Պարտականություններ՝

- Կազմել ստրատեգիկ պլան ընկերության հեռանկարային աճի համար,

- Ծառայությունների վաճառք պոտենցիալ հաճախորդներին,

- Նպաստել հաճախորդների հետ հարաբերությունների ամրապնդմանը

- Թիմային աշխատանք և այլ բաժինների հետ ակտիվ համագործակցություն։

Պահանջվող հմտություններ`

- Բանակցություններ վարելու հմտություն,

- Աշխատանքային փորձ որպես վաճառքի մասնագետ այլ ընկերությունում,

- Հայերենի կատարյալ իմացություն, ռուսերեն և անգլերենի լավ իմացություն,

- Հաղորդակցվելու գերազանց ունակություն,

- Պատասխանատվության զգացում։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 10.06.2019թ.

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլ. հասցեին` info@solargroup.am։

Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին` +374 11 790097։