Facebook Pixel Tracker

Խորհրդականներ

 

 

  • Վահե Բալուլյան

Վահե Բալուլյան

Վահե Բալուլյանը գեյմինգ տեխնոլոգիայի վետերաններից է, ում “Gaming magazine”-ը անվանել է Թոփ 50 ամենաառաջադեմ և ոգեշնչող մարդկանցից մեկը օնլայն գեյմինգի բնագավառում։ Երկարամյա կարիերայի ընթացքում նա եղել է մեծ ու փոքր շատ ընկերությունների հիմնադիրն ու տնօրենը ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Ջիբլարթարում, Մեծ Բրիտանիայում և այլուր։ Վահեն շատ հաճախ որպես խոսնակ ու ժյուրի է հանդես գալիս գեյմինգի բնագավառի առաջատար իրադարձություններում և ստարտափ մրցույթներում։ Որպես գեյմինգի բնագավառի առաջատար՝ Վահեն ճիշտ ուղու վրա է դրել մի շարք դժվար զարգացող ընկերությունների, հիմնել է թրեյնինգ դպրոցներ՝ առաջադեմ մեթոդներով, վերափոխել է գեյմինգի մի շարք բաղկացուցիչ մասեր, ինչպես նաև հեղինակել մի շարք նորարարութուններ։ Վահեն DiVine and Partners-ի համահիմնադիրն է, որի մեջ են մտնում Ակումբը (The Club), In Vino և Tapastan ռեստորանները Երևանում, Trinity Canyon Vineyards-ը Վայոց ձորում, Suquet Premiere ռեստորանը Կաննում, The Stage California Fusion ռեստորանը և Malaga Cove Ranch վաճառասրահ-ռեստորանը Կալիֆորնիայում։ Բոլորն էլ առաջատար են իրենց ոլորտներում։ Վահեն ղեկավարում է նաև Advise Armenia-ն՝ անվճար, ոչ պաշտոնական կրթական-խորհրդատվական հարթակ, որն օգնում է երիտասարդ հայ ձեռնարկատերերին սկսել ու զարգացնել իրենց բիզնեսը, ինչպես նաև կրթության ու մենթորության միջոցով մտնել նոր շուկաներ։

  • Արեգ Ալիմյան

Արեգ Ալիմյան

Արեգ Ալիմյանը բազմափորձ ձեռնարկատեր է, ով ունի ավելի քան 20 տարվա առաջնորդության փորձ։ Նա ստեղծում ու զարգացնում է առաջադեմ գաղափարներ նոր շուկաներում ու տեխնոլոգիայի ոլորտում՝ ներառյալ ֆինանսական շարժերի վերլուծությունը, տեղեկատվական անվտանգությունը, cloud computing-ը, network visibility-ն, WiFi-ն ու SDN-ը։ Պարոն Ալիմյանը մեծ ճանապարհ է անցել բարձր տեխնոլոգիաների ստեղծմանն ու արագ զարգացմանը նպաստելու համար՝ գործառնական գերազանցության, հետևողական կատարման և դեպի զարգացում տանող հայացքների շնորհիվ։ Արեգ Ալիմյանը հաճախ է որպես խոսնակ հանդես գալիս ՏՏ ոլորտի համաշխարհային կոնֆերանսներում, նա նաև հեղինակ է բազմաթիվ հոդվածների և տեխնոլագիական զեկուցումների ցանցի վիրտուալացման, տեղեկատվական անվտանգության և ցանցի վիրտուալացման մասին։