Facebook Pixel Tracker

Արդյո՞ք միկրոինվերտորները արևային կայանների բարձր արտադրողականության բաղադրիչն են

Ամսաթիվ: 31/05/2019

Եթե Դուք որոշում եք կայացրել տեղադրել արևային կայան Ձեր տան կամ կազմակերպության համար, ապա ամենակարևոր քայլերից մեկը ինվերտորի տեսակներին ծանոթանալն է, քանի որ կայանների աշխատանքի արդյունավետությունը սերտորեն կապված է ինվերտորների հետ։ Արևային կայանների տեղադրման համար ամենատարածված ինվերտորներից են սթրինգ և միկրո ինվերտորները։

Ինչպե՞ս են աշխատում այս ինվերտորները

Ինվերտորները փոխարկում են արևային պանելների կողմից ստացված հաստատուն հոսանքը (DC) փոփոխական հոսանքի (AC), որն էլ արդեն հանդիսանում է էլելտրաէներգիայի աղբյուր բնակելի տարածքների կամ կազմակերպությունների համար։ Դե իսկ արևային համակարգի աշխատանքի արդյունավետությունը կախված է տեղադրված ինվերտորից, որքան որակյալ է այն, այդքան կայուն և էֆեկտիվ է արևային կայանի աշխատունակությունը։

 

Ինչու՞ ընտրել միկրո ինվերտորներ

Նրանք ավելի արդյունավետ են աշխատում, քան մնացած այլ ինվերտորների տեսակները էներգիայի փոխակերպման համար։ Միկրո ինվերտոր ունեցող արևային համակարգերն արտադրում են էլեկտրաէներգիա նույնիսկ այն ժամանակ, երբ մեկ կամ երկու պանելի արտադրողականությունը նվազում է, ինչը կարող է կախված լինել մի շարք հանգամանքներից` ինչպիսիք են ստվերոտ տարածքը, անձրևը, ձյունը և այլն։ Միկրո ինվերտորները նաև հնարավորություն են տալիս վերահսկել կայանների արտադրողականությունը մեկ պանելի մակարդակում, ինչը հեշտացնում է նրանց կատարողականության վրա ազդող խնդիրների հայտնաբերումն ու լուծման ընթացքը։

 

Միկրո ինվերտորներն ունեն մի շարք առավելություններ այլ տեսակի ինվերտորների հետ համեմատ։

- Միկրո ինվերտորների գլխավոր առավելություններից մեկն այն է, որ այս ինվերտորները զրոյացնում են արևային պանելների վրա մասնակի ստվերի բացասական ազդեցությունը։

- Այս ինվերտորները լավ տարբերակ են նույնիսկ «բարդ» տանիքների համար, որոնց վրա արևի ճառագայթներն ընկնում են տարբեր ուղղություններից։ Նույնիսկ այս դեպքում միկրո ինվերտորների աշխատանքի արդյունավետությունը չի նվազում։

- Եվ իհարկե, ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ միկրո ինվերտորները շատ ավելի հուսալի են, միկրո ինվերտորների համակարգում չկա ձախողման ոչ մի հնարավորություն, բացի արդյունավետ սպասարկման ժամկետը լրանալը։

solar-panels-on-roof.jpg

Solar Group ընկերությունը տրամադրում է նաև միկրո ինվերտորների կիրառմամբ արևային կայանների տեղադրում։ Հետևեք մեր Facebook և LinkedIn էջերին մեր ընկերության և մատուցվող ծառայություններին ծանոթանալու համար։