Facebook Pixel Tracker

Ատոմային էներգետիկա, թե՞ արևային էներգիա

Ամսաթիվ: 25/07/2019

Վերջին տարիների ամենախոշոր էներգետիկ աղետները լուրջ հետևանքներ ունեցան մարդկության համար: 1986 թվականի ապրիլի 26-ին տեղի ունեցած մեծ աղետը Չերնոբիլում և 2011 թվականի մարտի 11-ին տեղի ունեցած աղետը «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում խլեցին մարդկային կյանքեր, թունավորեցին շրջակա միջավայրը՝ այդպիսով առաջացնելով բազմաթիվ առողջական խնդիրներ: Նման մեծամասշտաբ աղետների հետևանքներից վերջնականապես ազատվելու և շրջակա միջավայրը արտանետված թունավոր նյութերից մաքրելու համար կարող է պահանջվել 100-ավոր՝ ընդհուպ մինչև հազարավոր տարիներ: Համաձայն գիտնականների տված եզրակացության՝ 24.000 տարի է անհրաժեշտ, որպեսզի Չերնոբիլը կարողանա վերջնականապես մաքրվել աղետի հետևանքներից: Տարեցտարի արևային էներգիայի օգտագործումը ավելի մեծ տարածում է գտնում ողջ աշխարհում: Վերջին տարիների իրադարձությունները ստիպեցին մարդկությանը էլ ավելի շատ ուշադրություն դարձնել էներգիայի ստացման այլընտրանքային միջոցների գործարկմանը, և աստիճանաբար նկատվեց արևային էներգիայի հանդեպ պահանջարկի մեծ աճ։ Որքան էլ անհնարին թվա, ժամանակի ընթացքում մեծամասշտաբ անցումը այլընտրանքային էներգիային կարող է ստիպել պետություններին վերջնականապես դադարացնել ատոմակայանների գործածումը՝ այդպիսով ապահովելով սեփական ժողովրդի անվտանգությունը: Պատահական չէ, որ աղետից երկար տարիներ անց հենց Չերնոբիլ քաղաքի նախկին ատոմակայանի հարակից տարածքում կառուցվում է հսկայական արևային էներգակայան, որը հնավորություն է տալու շուրջ 2000 տնտեսվարող սուբյեկտ ապահովել էներգետիկայով: Սոլար գրուպ ընկերությունը առաջարկում է արևային լուծումների մեծ և որակյալ տեսականի: Միացեք արևային շարժմանը և ապահովեք Ձեզ առավել էկոլոգիապես անվտանգ էլեկտրաէներգիայով:

Աղբյուրն այստեղ

 

103747346hi049784039-min.jpg

103747610mediaitem103747609-min.jpg

solar-panels-with-cityscape-singapore91566-281-min.jpg