Facebook Pixel Tracker

էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ

Ամսաթիվ: 03/07/2019

Էլեկտրոմոբիլները համարվում են ապագայի մեքենաներ, որոնք օրեցօր առավել մեծ տարածում են գտնում ամբողջ աշխարհում: Արևային էներգիայի յուրացումը և հզոր կայանների կառուցումը իրենց հերթին ավելացրեցին էլեկտրոմոբիլների և հետևաբար լիցքավորման կայանների հանդեպ պահանջարկը: Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրոմոբիլները առավել գերադասելի են և էկոլոգիապես բացարձակ անվտանգ:

Միայն 2018թ. օգոստոսի դրությամբ ԱՄՆ-ում հաշվառվել են շուրջ 800,000 էլեկտրոմոբիլներ և 18.000 լիցքավորման կայաններ: Կարևոր է նշել, որ հոսանքը, որն օգտագործվում է էլեկտրոմոբիլների լիցքավորման համար, կարող է ստացվել արևային պանելներից, ինչը նշանակում է, որ մեքենայի լիցքավորման արժեքը հասցվում է մինիմալի` ի տարբերություն դարեր շարունակ օգտագործվող վառելիքային էներգիայի: Այս արևային կայանները իրենցից ներկայացնում են մի քանի մետր բարձրությամբ թեք տանիքներով կառույցներ, որոնք լիցքավորում են մեքենան՝ միևնույն ժամանակ պաշտպանելով եղանակային անբարենպաստ պայմաններից։

Որտե՞ղ լիցքավորել մեքենան

Նախկինում վերջինիս լիցքավորումը որոշակի դժվարություններ էր առաջացնում, սակայն այսօր աշխարհի մի շարք երկրներում առևտրի կենտրոններին կամ խոշոր կառույցներին կից տեղադրված են էլեկտրական մեքենաների հանրային լիցքավորման կայաններ, որոնք հնարավորություն են տալիս հեշտ և արագ լիցքավորել այն: Արագ լիցքավորման կայաններ տեղադրված են նաև էլեկտրական մեքենաների ավտոկայանատեղիներում: Այսօր շատ երկրներում գործածության մեջ են դրվել անգամ մարտկոցներ, որոնք տեղադրվում են նույնիսկ մեքենաների, գնացքների կամ բեռնատարների տանիքներին՝ հնարավորություն տալով մեքենային անմիջապես ստանալ էներգիա արևի ճառագայթներից:

Ընդունված է առանձնացնել էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների 4 հիմնական տեսակ.

1. էլեկտրական մեքենաների տնային լիցքավորման կայաններ - այս կայաններում լիցքավորիչները միացվում են 120 Վոլտ հզորությամբ սովորական վարդակներին, ուստի այդ լիցքավորիչները կարելի է օգտագործել ցանկացած բնակելի վայրում: Ի տարբերություն այլ տեսակի լիցքավորիչների` վերջիններս ունեն առավել երկար լիցքավորման ժամանակահատված:

2.Լիցքավորիչներ` տեղադրված ավտոկայանատեղիներում- այս տարբերակները արագ լիցքավորման կայաններ են, որտեղ մեքենան կայանման ժամանակ կարող է նաև լիցքավորվել: Վերջինս կարող է իրականացվել ինչպես վճարովի, այնպես էլ` անվճար տարբերակով: Սովորաբար լիցքավորման նման կայանները կառուցվում են խոշոր առևտրի կամ բիզնես կենտրոններին հարակից տարածքներում:

3. Մեքենաների արագ լիցքավորման կայանատեղիներ հանրային վայրերում - վերջիններս համարվում են առավել արագ լիցքավորման տարբերակ, որոնք կարող են լիցքավորել մեքենան 10-30 րոպեում և ապահովել մինչև 100 կմ ընթացք:

4. Լիցքավորման կայաններ, որոնք լիցքավորում են մաքսիմալ արագ՝ 10-15 րոպեում և ապահովում են մինչև 100 կմ ընթացք։ Սրանք սովորաբար տեղադրվում են կանգառներում կամ մի շարք այլ մարդաշատ հասարակական վայրերում:

Առհասարակ լիցքավորման ժամկետները տարբեր են՝ կախված մեքենայի մարտկոցի կամ լիցքավորող համակարգի հզորությունից: Ամենացածր հզորությամբ լիցքավորիչները ունենում են առավելագույնը 240 կՎտ հզորություն և լիցքավորում են նվազագույնը 6-8 ժամում, իսկ ամենահզորները՝ 300-500 կՎտ, որոնք լիցքավորում են ընդամենը 10 րոպեում: Այսօր էլեկրոմոբիլները հեշտությամբ կարող եք լիցքավորվել նաև Հայաստանում, քանի որ Solar Group ընկերությունը, համագործակցելով համաշխարհային DBT ընկերության հետ, առաջարկում է էլեկտրոմոբիլների լիցքավորման բարձր և միջին հզորության կայանների ընտրանի:

Հետևեք մեզ Facebook և Linkedin սոցիալական ցանցերում առավել մանրամասն ծանոթանալու համար մեր ընկերությանը և մատուցվող ծառայություններին։

bp-israel-storedot-charging-station-2018-e1527139508332-min.jpg

mw-ez298electr20161102114713zh-min.jpg