Facebook Pixel Tracker

Էներգիան Հայաստանում

Ամսաթիվ: 06/02/2020

Էներգետիկայի և բնական ռեսուրսների ոլորտում այսօր առկա իրավիճակը վտանգի տակ է դնում ողջ երկրագնդի հավասարակշռությունը։ Այս ենթատեքստում, Հայաստանի Հանրապետությունը զարգացման ճիշտ ուղու վրա է, քանի որ զարկ է տալիս վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային և քամու էներգիայի զարգացմանը։

Հայաստանն առատ է քամու և արևի աղբյուրներով, և էներգիայի այս աղբյուրների օգտագործումը կապված է միայն ենթակառուցվածքների ստեղծման հետ։

Խոսելով Հայաստանի էներգիայի մասին՝ անհնար է չնշել Մեծամորի ատոմային կայանը, որը մի քանի անգամ թարմացվել ու վերագործարկվել է, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ դրա ունեցած ռադիոակտիվ ազդեցությունն ահռելի է և լավ կլինի այն առհասարակ փոխարինել էներգիայի վերականգնվող ռեսուրսներից մեկով։

Ընդհանուր առմամբ, ամեն ինչ կարելի է ու պիտի փոխարինել էներգիայի վերականգնվող աղբյուրներով, անգամ հեռավոր համայնքներում, որտեղ մեծ թիվ են կազմում ծառահատումները՝ փայտը որպես վառելիք օգտագործելու համար։ Այսպիսով նաև հնարավոր կլինի նվազագույնի հասցնել ծառահատումների թիվը։ Ու հենց այստեղ էլ պիտի աշխատանք տարվի՝ կառուցելու էներգիայի աղբյուր հանդիսացող ենթակառուցվածքներ՝ վերակագնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար։

 Արևային էներգիայի ոլորտում արդեն կան շոշափելի արդյունքներ։ Նախ, այս պահին կառուցման փուլում է երկրի ամենամեծ կայանը։ Մեկ այլ նվաճում էր Արաբական Միացյալ Էմիրությունների կազմակերպություններից մեկի՝ Մասդարի հետ պայմանագրի կնքումը, որը հնարավորություն կտա իրականացնել մի քանի նախագիծ արևային էներգիայի ոլորտում։ Նախորդ տարվա մարտին գերմանաիտալական կոնսորցիումով վերակնքնվեց մի պայմանագիր, որը Համաշխարհային բանկից ֆինանսավորվռլով, Հայաստանին կտա ավելի լավ պայմաններ ոլորտում։

Այս ամենը նպաստում է այն նպատակի իրականացմանը, որ Հայաստանը դրել է իր առջև․ մինչև 2025 թվականը երկրի էներգիայի մոտ 30%-ը ստանալ վերականգնվող էներգետիկայի ռեսուրսներից։ Գուցե արդեն կարելի է նոր  թիրախ սահմանել՝ 50-60% մինչև 2030 թվականը։

 

Աղբյուրն այստեղ

 

silver-and-black-solar-panels-on-snow-covered-ground-159160.jpg