Facebook Pixel Tracker

Գերմանիայում կառուցել են ավան, որի տներն ավելի շատ էներգիա են արտադրում, քան ծախսում են

Ամսաթիվ: 20/06/2019

Գերմանիայում՝ Աուգսբուրգի (Բավարիա) արվարձանում կառուցել են էներգիայի դրական հաշվեկշռով ավան, ինչը նշանակում է, որ ավանի տներն ավելի շատ էներգիա են արտադրում, քան սպառում են։

Խոսքը վերաբերում է ոչ միայն լուսավորության ու սարքերի համար օգտագործվող էներգիային, այլ ցանկացած բանի համար սպառվող էներգիային՝ ջեռուցում, տաք ջուր և այլն։ Ավանում 13 տուն կա, որոնցից ինը առանձնատներ են, իսկ չորսը երկտեղանի քոթեջներ՝ կառուցված կերամիկական քարերից դրսից մեկուսացում ապահովելու համար։ Քոթեջներից յուրաքանչյուրը ամենաշատը 162 մ. քառակուսի տարածք է գրավում։ Յուրաքանչյուր տուն արևային կայան ունի՝ առանձնատների համար 11․8 Կվտ, իսկ երկտեղանի քոթեջների համար՝ 7.56 Կվտ։ Ջեռուցումն ու ջրի տաքացումն իրականանում է օդաջերմային տաքացնող պոմպի միջոցով, որն էլ հոսանքը ստանում է տեղադրված արևային կայանից։ Տներում տեղադրված են նաև էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ, որոնք միջոցով էլ կարելի է սպառել ավելացած էներգիան․ Գերմիանիայում ավելի արդյունավետ է ամբողջովին սպառել սեփական էլեկտրաէներգիան, քան այն վաճառել ցանցին։

Աղբյուրն այստեղ

einfamilienhausehp-siedlung-h-gelshart-1024x661.jpg