Solar Group ընկերությունում կայացավ կարևոր հանդիպում ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի և Nooor - Armenian Blockchain Association-ի հետ:
Nooor - Armenian Blockchain Аssociation-ը հիմնադրվել է 2017 թվականին և նպատակն է Հայաստանում բլոկչեյնի զարգացումը: Ասոցիացիան համագործակցում է ստարտափերի և արդեն իսկ կայացած բիզնեսների հետ:
Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Գրիգորյանը կիսվեց արևային էներգիայի մասին իր գիտելիքներով և փորձով, ինչպես նաև անցկացվեց հետաքրքիր քննարկում վերականգնվող էներգիայի և բլոկչեյնի միջև կապի և հեռանկարների մասին: Նորագույն ինտերնետ տեխնոլոգիաները և վերականգնվող արևային էներգիան կարող են իրականացնել հեղափոխություն էներգետիկ ոլորտում:
Բլոկչեյն համակարգի միջոցով հնարավոր է իրականացնել արևային էլեկտրակայանների կողմից արտադրված հսկայածավալ էներգիայի առքի և վաճառքի գործարքներ:
Այսպիսով ապագայում բլոկչեին համակարգը կարող է օգտագործվել նաև արևային կայանների օգտատերերի կողմից: Solar Group ընկերությունը նախատեսում է շարունակական բնույթ տալ նման ֆորմատի հանդիպումներին և քննարկումներին: