Facebook Pixel Tracker

Hoymiles-ի ներկայացուցիչ Վոյթեք Կվասնյակի այցը Սոլար Գրուպ

Ամսաթիվ: 07/03/2019

Hoymiles ընկերության ներկայացուցիչ Վոյթեք Կվասնյակը ս․թ․ մարտի 7 այցելել է Սոլար Գրուպ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ և ապագա նախագծերի տեխնիկական լուծումները և համագործակցության հետագա խորացման հարցերը։

Հիմնված լինելով 2008թ՝ Hoymiles ընկերությունը միկրոինվերտորների արտադրման ոլորտում համարվում է առաջատար։ Այսօր աշխարհում տարեկան տեղադրվում է 10,000+ կայան (ամենամեծը լինելով 3.6ՄՎտ)՝ օգտագործելով Hoymiles միկրոինվերտորներ։

Իր ավելի քան 500 աշխատակիցների և գործընկերների ջանքերի շնորհիվ Hoymiles ընկերությունը գործում է ավելի քան 20 երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Էստոնիան, Բրազիլիան, Մեքսիկան, Հարավային Աֆրիկան, ԱՄՆ-ը, Կանադան, Կորեան, Հնդկաստան և այլն:

holly.jpg