Facebook Pixel Tracker

Ինչպե՞ս պաշտպանել արևային պանելները վտանգներից

Ամսաթիվ: 20/06/2019

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչը կարող է վնասել Ձեր արևային կայանները կամ պանելները: Շատերը փորձում են պաշտպանել իրենց արևային պանելները քամուց, եղանակային անբարենպաստ պայմաններից կամ փոշուց, հաշվի չառնելով մի շարք վտանգներ:

Հաճախ արևային պանելներ արտադրող և վաճառող ընկերությունները ստանում են բողոքներ, որ անհասկանալի պատճառներով կայանները չեն աշխատում ողջ հզորությամբ կամ պարզապես վնասվել են: Պանելները շատ հաճախ վնասվում են չորացած տերևների և ճյուղերի պատճառով, որոնք հայտնվելով պանելների տակ, մեծացնում են հրդեհների վտանգը: Համաձայն որոշ վիճակագրական տվյալների` ԱՄՆ-ում արևային պանելների 9-21 տոկոսը վնասվում են սկյուռիկների կողմից: Պակաս վնասատու չեն նաև թռչունները և այլ փոքր կրծողները: Սակայն շատ կենդանիներ ևս կարող են արևային վահանակների ոչ արդյունավետ աշխատանքի պատճառ հանդիսանալ, քանի որ նրանք սիրում են բնակություն հաստատել մարդաշատ, մութ և տաք վայրերում։ Տեղակայվելով պանելներին հարակից ազատ տարածություններում կամ պանելների տակ՝ վերջիններս կարողանում են հեշտությամբ վնասել էներգակայանների լարերը: Նման անախորժ դեպքերից խուսափելու համար մասնագետները առաջարկում են մի քանի հնարավոր տարբերակներ արևային պանելները պաշտպանելու համար:

Անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ քայլերը.

- Թակարդների տեղադրում: Հատուկ կոնստրուկցիան հնարավորություն կտա առանց վնասելու որսալ և հեռացնել տարածքում գտնվող փոքրիկ կենդանիներին, սակայն միայն հեռացնելը հարցի լուծում չէ, քանի որ կհայտնվեն նորերը:

- Անհրաժեշտ է ծածկել ամուր մետաղյա ցանցով կայանին հարակից ազատ անցքերը, ինչը կխանգարի վերջիններիս ելքը և մուտքը: Անհրաժեշտ է օգտագործել ամուր ցանցեր, քանի որ կրծողները ունեն շատ ամուր ատամներ և պլաստիկե ցանցերը վերջիններիս համար խոչընդոտ չեն հանդիսանա:

- Կայանների պաշտպանություն թռչուններից. կարևոր է ծածկել ոչ միայն պանելների միջև ընկած հեռավորությունները, այլ նաև հարակից տարածքները, առհասարակ կենդանիների ելքն ու մուտքը արգելափակելու համար։ Բացի կենդանիներից պանելները կարող են վնասվել նաև վերևից թափվող ճյուղերից, այդ իսկ պատճառով պետք է հետևել, որպեսզի պանելներին մոտ ծառեր չլինեն, որոնց ճյուղեր կարող են ստվեր առաջացնել արևային վահանակների վրա:

- Պանելների համար լուրջ վտանգ են հանդիսանում կայծակները: Հրդեhներից խուսափելու համար անհրաժեշտ է տեղակայել շանթարգելներ, և պանելները կառուցել հողաշատ վայրերում:

- Պանելների համար վտանգ են հանդիսանում նաև հզոր քամիները: Ցավոք այս դեպքում առավել դժվար է գտնել օպտիմալ լուծումները: Քամիներից խուսափելու լավագույն տարբերակը կարող է դառնալ տեղանքի ճիշտ ընտրությունը: Քամոտ տարածաշրջաններում արևային կայանները տեղադրելիս անհրաժեշտ է խուսափել բացարձակ ազատ տարածություններից:

- Կարևոր է պաշտպանել պանելները ավազակային հարձակումներից: Այդ նպատակով սովորաբար տեղադրվում են տեսանկարահանող սարքեր, կառուցվում ամուր պատնեշներ: Գողության դեպքում Դուք կարող եք բացահայտել գողոնը պանելների սերիական համարների միջոցով:

- Պանելների մաքրման աշխատանքներ: Անհրաժեշտ է որոշակի հաճախականությամբ մաքրել պանելները փոշուց, անձրևի կամ կենդանիների թողած հետքերից: Ցանկալի է, որպեսզի այդ աշխատանքները իրականացնեն հատուկ մասնագետները հոսանքահարումներից կամ նման այլ երևույթներից խոսափելու համար: Գոյություն ունեն նաև արևային պանելների պաշտպանիչ ծածկեր, որոնք ևս կարող են օգտակար լինել:

Հայաստանում Դուք ևս ապահովագրված չեք վերոնշյալ վտանգներից, ուստի եղեք հետևողական և պաշտպանեք Ձեր արևային կայանները:

birds-on-panels-min.jpg

 

pigeon-control-4-min.jpg

wildlife-learns-about-solar-panelling-min.jpg

 

solar-panel-birds-news-main-min.jpg