Facebook Pixel Tracker

Մի քանի տարածված միֆ արևային էներգիայի մասին

Ամսաթիվ: 01/04/2019

Արևային էներգիայի պահանջը մեր օրերում գնալով մեծանում է, սակայն դրա մասին մեր պատկերացումները դեռևս ձևավորման փուլում են: Շատերը տեղյակ են, որ այլընտրանքային էներգիայի այս տեսակն օգտակար է, օրինակ` գլոբալ տաքացումից խուսափելու կամ բնապահպանության համար: Իրականում նրա օգտակարությունը շատ ավելին է, քան մենք պատկերացնում ենք: Սակայն, մարդկանց մեջ տարածվել են արևային էներգիայի մասին միֆեր, որոնք կպարզաբանենք ստորև:

Միֆ առաջին: Արևային վահանակներն աշխատում են միայն պարզ երկնքի առկայության դեպքում կամ միայն ամռանը

Իրականում արևային վահանակներն աշխատում են տարվա բոլոր եղանակների ընթացքում, քանի որ նրանց կառուցման տեխնոլոգիան նախատեսված է ողջ տարվա ընթացքում էներգիա արտադրելու համար, սակայն կան արդյունավետության վրա ազդող որոշակի գործոններ։ Դրանցից մեկն այն է, որ արեւային բջջի օպտիմալ տաքությունը պետք է լինի 25 աստիճան Ցելսիուս։ Արեւային տաք եղանակին եւ պարզ երկնքի առկայության դեպքում բջջի տաքությունը կարող է անցնել 40-50 աստիճանը, իսկ 25 աստիճանից միջինում 1 աստիճանով ջերմության տատանումը նպաստում է արդյունավետության 0.41% նվազեցմանը: Հետևաբար, տաք եղանակը լավագույն պայմանը չէ մաքսիմալ արդյունավետություն ստանալու համար։ Օրինակ՝ Անգլիայում, որտեղ եղանակը փոփոխական է, այլընտրանքային էներգիայի այս տեսակը բավական տարածված և արդյունավետ է:

 

solar-cells-in-the-sun-1-min.jpg

Միֆ երկրորդ: Արևային էներգիան չափազանց թանկ է

2009-2018 թվականների ընթացքում արևային էներգիայի ստացման ոլորտում ավելի շատ ներդրումներ են կատարվել, ինչը նաև նպաստել է գնի նվազմանը: Այժմ նրա գինը նվազել է շուրջ 30 % -ով և դարձել ավելի մատչելի քան, օրինակ, ածխից էներգիայի ստացման գինը: Իսկ 2008 թվականի համեմատ արևային վահանակների գինը նվազել է շուրջ 80%-ով: Այս պահին, հետգնումն իրականացվում է 5-7 տարիների ընթացքում, որից հետո 20 տարի եւ ավելի կարող եք օգտվել անվճար էներգիայից։

Միֆ երրորդ: Արևային համակարգերը կայուն և դիմացկուն չեն

Սովորաբար արևային մոդուլներն ունեն 10-20 տարվա երաշխիք: Արևային տեխնոլոգիաներն օգտագործվում են նաև էլեկտրականություն հաղորդելու շատ կարևոր համակարգերի ստացման համար, ինչպիսիք են`ինքնաթիռի նախազգուշական լույսերը, երկաթուղային հատման ազդանշանները և այլն:

Միֆ չորրորդ: Արևային վահանակների տեղադրումը վնասում է տան տանիքը

Իրականում արևային վահանակները միայն պաշտպանում են տանիքը: Այն վերանորոգելու անհրաժեշտության դեպքում վահանակները կարող են հանվել, քանի որ նրանք անմիջապես չեն կպչում իրար:

 

solarpanelsonaroof-min.jpg

 

Միֆ հինգերորդ: Ժամկետի ավարտից հետո արևային վահանակները վնասակար են շրջակա միջավայրի համար:

Ինչպես արդեն նշել ենք, արևային վահանակները կառուցվում են 20 եւ ավելի տարի ժամկետով, որից հետո նրանք կարող են վերամշակվել: Այս ամենը կախված է նաև արտադրողից, սակայն դժվար է իմանալ, թե երբ դրանք կվերամշակվեն, քանի որ շատ վահանակներ շարունակում են արդյունավետ աշխատել անգամ ժամկետի ավարտից հետո:

Միֆ վեցերորդ: Արևային էներգիան ապագայում ավելի արդյունավետ կդառնա և պետք է սպասել նախքան գնելը

Շատ ընկերություններ աշխատում են արևային վահանակների արդյունավետությունը բարելավելու շուրջ, սակայն ներկայիս տեխնոլոգիան նույնպես արդյունավետ է։ Արդեն իսկ բազմաթիվ հայտնի միջազգային ընկերություններ, ինչպիսիք են Apple, Google, Facebook եւ այլն, ձգտում են իրենց շենքերի էլեկտրականությունն ամբողջությամբ ապահովել այլընտրանքային էներգիայի համակարգերով: Դե ինչ, Դուք արդեն վստահ եք, որ նախկին համոզմունքները պարզապես միֆեր էին: Հետեւեք մեր Facebook և LinkedIn էջերին՝ նորություններն անմիջապես տեղեկանալու համար։

 

img629000-min.jpg