Սոլար Գրուպը իր բոլոր հաճախորդներին տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ՝ անհատական լուծումներ, խորհրդատվություն և աուդիտ, ֆինանսավորում, համակարգերի իրականացում և սպասարկում: Մեր թիմը ընտրելով՝ դուք երաշխավորվում եք, որ վերոհիշյալ ծառայություններն իրականացվելու են միջազգային չափանիշներին համապատասխան:
Անհատականացված լուծումներ
Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, որոնք նորարարական լուծումներ են առաջարկում վերականգնվող էներգիայի համակարգերի՝ հիմնականում արևային կայանների համար: Համակարգերը նախագծվում են միջազգային չափանիշներով: Որոշումների կայացման հիմնական նկատառումներն են որակը, ծախսարդյունավետությունը և հուսալիությունը:
Խորհրդատվություն և աուդիտ
Մենք տրամադրում ենք տեխնիկական խորհրդատվական ծառայություններ միջազգային անվտանգության և շինարարության չափանիշներին համապատասխան: Հաջորդ քայլը էներգետիկ աուդիտն է, որը բաղկացած է շենքի կամ ձեռնարկության էներգիայի սպառման վերլուծությունից: Աուդիտները ներառում են շենքերի և ձեռնարկությունների գործունեության ցուցանիշներից ստացված էներգաարդյունավետության միջոցների սպառիչ ցանկ, ինչպես նաև ֆինանսական վերլուծություն:
Ֆինանսավորում
Մեր բանկային գործընկերների հետ միասին մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք տարբեր ճկուն ֆինանսավորման գործիքներ՝ հնարավոր դարձնելով արևային էներգիայի օգտագործումը գրեթե բոլորի համար և միևնույն ժամանակ խնայելով էներգիայի ծախսերը:
Իրականացում և սպասարկում
Մենք առաջարկում ենք վերականգնվող էներգետիկայի աղբյուրների ոլորտում տարբեր չափերի և բարդության բարձրորակ լուծումներ: Հաճախորդին տրվում է տեղադրված համակարգի մոնիթորինգի հնարավորություն իրական ժամանակում: Ընկերությունն ունի երաշխիքային ժամանակահատվածում սպասարկման և հետագա վերազինման հնարավորություն: