Facebook Pixel Tracker

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը էլեկտրաէներգիա ստանալու համար միայն արևային էներգիա օգտագործել

Ամսաթիվ: 15/04/2019

Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի գները շարունակաբար աճում են, իսկ էլեկտրաէներգիայի ժամանակակից տեխնոլոգիաները` արևային կայանների կիրառմամբ, արագ զարգացում են ապրում և ապահովում են վերականգնվող էներգիայի անվտանգ և արդյունավետ օգտագործումը յուրաքանչյուրիս տանը եվ աշխատավայրում։ Դե իսկ, արևային կայանների գործածումը Հայաստանում` որպես էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուր, մեծ զարգացում է ապրում և տարածում է ձեռք բերում։

Մեր երկիրն ունի արևային էներգիայի զգալի ներուժ և կարող է լինել էներգիայի տեսանկյունից անկախ երկիր։

Արևային էներգիան լայնորեն հասանելի է Հայաստանի տարածքում. այս հանգամանքը պայմանավորված է մեր երկրի աշխարհագրական դիրքով:

armeniia-noravank-skaly-kamni-derevia-vetki-solnechno.jpg

Համաձայն ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության` Հայաստանն ունի տարեկան մոտ 1720 կիլովատ ժամ (կՎտժ) արևային էներգիայի հոսք մեկ քառակուսի մետր հորիզոնական մակերևույթի վրա և ունի 1000 ՄՎտ էլեկտրաէներգիայի արտադրության ներուժ։

blur-bright-bulb-673109.jpg

Հայաստանի կլիման նկարագրվում է չոր ցամաքային, որտեղ ձմեռը ցուրտ է, իսկ ամռանը` շոգ: Չնայած արտահայտված ձմռանը, Հայաստանը միշտ էլ նկարագրվել է որպես արևի երկիր։ Այստեղ տարվա մոտավորապես 320-330 օրերը արևոտ են։ Սակայն ձմռան ցուրտ օրերին էլ Հայաստանում արևի պակաս չենք զգում։ Այսինքն սա նշանակում է, որ արևային կայաններն օպտիմալ աշխատում են տարվա բոլոր օրերին և եղանակներին։ Արևային էներգիայով էլեկտրաէներգիայի ստացման այս ճյուղը համարվում է Հայաստանի արդյունաբերության ոլորտի արագ զարգացող ճյուղերից մեկը։ Այդ են վկայում, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ ՀԾԿՀ-ն (Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով) իր որոշումներով հաստատել է ոլորտի կարգավորմանն ուղղված նոր դրույթներ։ Համաձայն այդ դրույթների` սահմանվել են տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակներ և սակագնային նոր քաղաքականություն։

solar-panels-1vb.jpg

Հայաստանը խթանում է արևային էներգիայի զարգացումը

Այդ նպատակով «Արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայանի կառուցման ներդրումային ծրագրի» առաջին փուլով նախատեսված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում կառուցել Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայան՝ 55 ՄՎտ հզորությամբ: Այնուհետև հաջորդելու են ևս 5 կայանների կառուցումը՝ ընդհանուր մոտ 60 ՄՎտ հզորությամբ: 2018թ. հուլիսի 18-ին՝ ստորագրվեց «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը: Սահմանվել էր 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար 10 ՄՎտ ընդհանուր հզորության սահմանը: Սակայն 10 ՄՎտ սահմանն արդեն հատվել է: Սա փաստն է այն հանգամանքի, որ Հայաստանում արևային էներգիայի կիրառումը որպես էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուր արագ տեմպերով զարգանում է և աճ է գրանցում։

Այժմ խոսենք մի փոքր արևային կայանների առավելությունների մասին։

solar-panels-in-the-middle-of-the-desert-e1547555866915.jpg

Այս առավելությունները արևային կայաններին ավելի նախընտրելի են դարձնում, քան էլեկտրաէներգիայի ստացման ավանդական աղբյուրները։

  • Արևի էներգիան վերականգնվող է և շատ հաճախ այն նաև անվանում են մաքուր էներգիա, քանի որ նվազեցնում է շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանը։
  • Այն նվազեցնում է օդի աղտոտվածության մակարդակը համեմատ հանածո վառելիքների։
  • Արևային էներգիան մատչելի է։ Արևային կայանների տեղադրումից մի քանի տարի հետո Դուք կարող եք օգտվել էներգիայից բացառապես անվճար և արդյունքում կխնայեք մեծ գումարներ։
  • Այն լավագույն և անվտանգ ներդրումն է կայուն ապագա ունենալու համար։
  • Արևային կայաններն աշխատում են տարվա բոլոր օրերին` լինի ամառ, թե ձմեռ:

Հետևեք մեզ Facebook և LinkedIn էջերին արևային էներգիայի մասին նորություններ և հետաքրքիր փաստերն առաջինը իմանալու համար։