Facebook Pixel Tracker

«Սոլար Գրուպ»-ը իրականացրեց 2 Կվտ ցանցից անկախ (OffGrid) կայանների տեղադրումը

Ամսաթիվ: 18/06/2019

«Սոլար Գրուպ» ՍՊԸ-ն մեկնարկել է Հայաստանի գերատեսչություններից մեկի համար 2 Կվտ ցանցից անկախ (OffGrid) կայանների տեղադրման գործընթացը։ Ցանցից անկախ կայանները հնարավորություն են տալիս ստանալ էլեկտրաէներգիա այն վայրերում, որտեղ չկա էլեկտրական ցանց, կամ այն վայրերում, որտեղ ցանցն այնքան էլ վստահելի չէ ու հաճախ են լինում անջատումներ։

Այսպիսով այն այլընտրանք է հանդիսանում ցանցին կից (OnGrid) կայաններին։ Այս կայանները նաև հնարավորություն կտան կրճատել էլեկտրաէներգիայի վճարումները։ Նման համակարգերի առավելությունը ցանցին կից կայանների նկատմամբ այն է, որ դրանք կարող են վթարի դեպքում էներգիայի կուտակման աղբյուր լինել և հնարավորություն տալ սպառողին անկախ տնօրինել իր էլեկտրաէներգիան։

img20190506140543-min.png

system-min.png