Facebook Pixel Tracker

Սոլար Գրուպ ընկերության տնօրենի այցը “International Investment - Kakheti 2019” ֆորումին

Ամսաթիվ: 14/06/2019

Վրաստանի Կախեթի մարզում մայիսի 30-ին մեկնարկեց “International Investment- Kakheti 2019” ֆորումը, որտեղ Հայաստանից ներկա գտնվելու հրավիրված էր «Սոլար Գրուպ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը։

Ֆորումի հիմնական նպատակն է մարզի զարգացման համար ներդրումների կատարմանը նպաստելը։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և կառավարության անդամները ներկայացրին մարզի պոտենցիալը և հնարավոր զարգացման ուղղություննները, պոտենցիալ ներդրողներին, դիվանագիտական կորպուսին, ներկաներին։ Վերականգնվող էներգիային, մասնավորապես` արևային կայանների զարգացմանը անդրադարձավ տիկին Նատիա Տուրնավան՝ Վրաստանի էներգետիկայի և կայուն զարգացման նախարարը՝ ասելով, որ սա նոր ուղղություն է և ունի մեծ պոտենցիալ զարգացման համար։ Ներդրումային ֆորումը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով շնորհիվ Կախեթիի մարզպետ Իրակլի Կադագաշվիլիի և առաջին փոխմարզպետ Իրակլի Շիոշվիլիի պրոֆեսիոնալ աշխատանքի, ինչի համար Սոլար Գրուպ ընկերությունը հայտնում է իր շնորհակալությունը։ Նմանատիպ ֆորումներ արդեն անցկացվում են նաև ՀՀ-ում։ Թվով չորրորդը տեղի ունեցավ Սյունիքի մարզում մայիսի 27-ին։ Ֆորումների հիմնական նպատակը ներդրողներ գտնելն ու մարզերում ներդրումներ ներգրավելն է։ Հայաստանում տեղի ունեցող ֆորումների մասին ավելի մանրամասն կներկայացնենք առանձին հոդվածով։

img-20190530-wa0006-min.jpg

 

img-20190530-wa0004-min.jpg

img-20190607-wa0012-min.jpg