Facebook Pixel Tracker

Հոգ տանելով միջավայրի մասին․ արևային էներգիայի կայունությունը

Ամսաթիվ: 28/11/2019

Արևային էներգիայի օգտագործումը գնալով ավելանում է, և ոլորտի մասնագետները սկսում են դրա կայունությանն ուղված գործողությունները։

Շնորհիվ բարձր արդյունավետության և ցածր գների՝ արևային էներգիան վերականգնվող էներգետիկայի ամենաարդյունավետ ձևերից է, և, համեմատած էներգիայի ստացման ավանդական միջոցների, այն առավելություն է ստանում թե՛ ծախսերի, թե՛ առհասարակ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը նպաստելու առումով։ Այլ կերպ ասած, կարելի է առանձնացնել արևային էներգիայի կայունությանը նպաստելու երեք գիծ՝ սոցիալական, տնտեսական և բնապահպանական։

Արևային կայանների տեղադրումը մեծապես արդյունավետ է էլեկտրաէներգիա ներմուծող երկրների համար, ովքեր այդպեսով կարող են ավելի քիչ կախվածություն ունենալ մյուսներից, ունենալ էներգիայի սեփական աղբյուր և խուսափել հավելյալ ծախսերից։

Վահանակների գնի իջեցմանը զուգահեռ արևային էներգիան դարձել է էներգիայի ստացման ամենամատչելի աղբյուրներից մեկը։ Ահա թե ինչու են շատ երկրներ մեծապես վստահում մատչելի ու արդյունավետ տեխնոլոգիային էլեկտրաէներգիայի իրենց կարիքները բավարարելու համար։ Գնի շարունակական իջեցման հետ մեկտեղ արևային էներգիան առավելություն ունի բնապահպանական ոլորում նույնպես։

Աղբյուրն այստեղ

 

300-sl-alternative-energy-blue-sky-clouds-371900.jpg