Facebook Pixel Tracker

2018 թվականին ԱՄՆ-ում տեղադրված արեւային էներգիայի կայանների գումարային հզորությունը կրկին գերազանցեց 10 ԳՎ

Ամսաթիվ: 05/03/2019

Արդեն երրորդ տարին անընդմեջ ԱՄՆ-ում տեղադրված արեւային կայանների գումարային հզորությունը գերազանցում է 10 ԳՎ-ը՝ հասնելով 10.6ԳՎ 2018 թվականի համար, ըստ Wood Mackenzie Power & Renewables and the Solar Energy Industries Association (SEIA):


Ասոցիացիայի տվյալների համաձայն, թվերը 2 տոկոսով զիջում են 2017 թ. արդյունքներին, սակայն կանխատեսումները ցույց են տալիս առաջիկա տարիների ընթացքում շուկայի վերականգնումը: SEIA- ի նախագահ և գործադիր տնօրեն Աբբի Հոփփերն ասում է, որ 2 տոկոս անկումը կարելի է վերագրել «զարգացման խնդիրներին», որոնք կապված են ոլորտի սակագների հետ։


«Ամերիկայում տեղադրված արևային վահանակների ընդհանուր թիվը հաջորդ հինգ տարիների ընթացքում կկրկնապատկվի, ինչը վկայում է տվյալ ոլորտի կայունության և տնտեսության մեջ զգալի դեր ունենալու մասին: Արդյունաբերության զգալի աճը հաջորդ տասնամյակի ընթացքում ակնհայտ է », - ավելացրեց նա:

1552565813920.png

Աղբյուր՝ https://www.renewableenergyworld.com