Հեռախոս: +374 11 79 00 97
E-mail: info@solargroup.am
9:00-19:00
Solar Group

Մեր նպատակն է Հայաստանում զարգացնել վերականգնողական էներգիայի ոլորտը։ Ինժիներական և տեխնոլոգիական նոր լուծումներով, դարձնել այն հզոր և էական տնտեսական գործիք։

Հետևեք մեզ
Հոգ տանելով միջավայրի մասին․ արևային էներգիայի կայունությունը
08 11, 2021

Շնորհիվ բարձր արդյունավետության և ցածր գների՝ արևային էներգիան վերականգնվող էներգետիկայի ամենաարդյունավետ ձևերից է, և, համեմատած էներգիայի ստացման ավանդական միջոցների, այն առավելություն է ստանում թե՛ ծախսերի, թե՛ առհասարակ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը նպաստելու առումով։ Այլ կերպ ասած, կարելի է առանձնացնել արևային էներգիայի կայունությանը նպաստելու երեք գիծ՝ սոցիալական, տնտեսական և բնապահպանական։

Արևային կայանների տեղադրումը մեծապես արդյունավետ է էլեկտրաէներգիա ներմուծող երկրների համար, ովքեր այդպեսով կարող են ավելի քիչ կախվածություն ունենալ մյուսներից, ունենալ էներգիայի սեփական աղբյուր և խուսափել հավելյալ ծախսերից։

Վահանակների գնի իջեցմանը զուգահեռ արևային էներգիան դարձել է էներգիայի ստացման ամենամատչելի աղբյուրներից մեկը։ Ահա թե ինչու են շատ երկրներ մեծապես վստահում մատչելի ու արդյունավետ տեխնոլոգիային էլեկտրաէներգիայի իրենց կարիքները բավարարելու համար։ Գնի շարունակական իջեցման հետ մեկտեղ արևային էներգիան առավելություն ունի բնապահպանական ոլորում նույնպես։


Նախորդ հոդվածը
Էներգիան Հայաստանում
Հաջորդ հոդվածը
Աշխարհն անցնում է երեխաների՝ առանց արտանետումների մեքենաներով դպրոց գնալուն