Հեռախոս: +374 11 79 00 97
E-mail: info@solargroup.am
9:00-19:00
Solar Group

Մեր նպատակն է Հայաստանում զարգացնել վերականգնողական էներգիայի ոլորտը։ Ինժիներական և տեխնոլոգիական նոր լուծումներով, դարձնել այն հզոր և էական տնտեսական գործիք։

Հետևեք մեզ
Աշխատանք
Աշխատանք

Սոլար Գրուպը հրաշալի հարթակ է մասնագիտական աճի, նոր հնարավորությունների բացահայտան և անձնական զարգացման համար։
Հետևեք մեզ՝ աշխատանքի հնարավորություններին ծանոթանալու համար։

 

Գնումների և լոգիստիկայի մասնագետ

Հիմնական պարտականություններ

• Մատակարարների շուկայի վերլուծություն

• Կապերի հաստատում և պահպանում տեղական եվ միջազգային շուկայում աշխատող տեխնիկայի ոլորտում աշխատող ընկերությունների հետ

• Տեխնիկական ապրանքների և ծառայությունների գնումների պահանջների և առաջարկների մշակում

• Բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում

• Բեռնափոխադրման տեղական և միջազգային ընկերությունների հետ ակտիվ նամակագրության և հեռախոսային կապի հաստատում

• Լոգիստիկայի ոլորտի ողջ գործընթացի վերահսկում

• Ընթացիկ աշխատաքների և արդյունքի վերաբերյալ հաշվետվության տրամադրում տնօրենին

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

• Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության կամ տեխնիկական ոլորտում)

• Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն

• Թիմում աշխատելու կարողություն

• Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

• MS Office փաթեթի գերազանց իմացություն

Էլեկտրիկ-ինժեներ

Սոլար Գրուպ ընկերությանն անհրաժեշտ են փորձառու Էլեկտրիկ մասնագետներ, միաֆազ և եռաֆազ հոսանքների մոնտաժման համար:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

•  Մասնագետը պետք է ունենա 10.000 վոլտի պայմաններում աշխատելու թույլտվություն (լիցենզիա),

• Պատասխանատու է լինելու որակյալ և պատշաճ աշխատանքի համար,

• Պահանջվում է ունենալ տեխնիկական գիտելիքներ, որոնք թույլ կտան բացահայտել ու շտկել առկա խնդիրները, լարված պայմաններում աշխատելու ունակություն և գործընկերներին օգնելու պատրաստակամություն։